Նոյեմբերի 7-ին Աճարկուտ համայնքում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի կիսանդրին: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետի ժ/պ Արթուր Ճաղարյանը, Դավիթ Շահնազարյանի ծնողները, այլ պաշտոնատար անձինք, մարզի համայնքապետեր և գյուղի բնակիչներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է Դավիթ Շահնազարյանի կյանքն ու մարտական ուղին: Դավիթ Շահնազարյանը ծնվել է 2000թ. Աճարկուտ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո 2019-ի ամռանը զորակոչվել է բանակ: 6 ամիս վերապատրաստվելուց հետո Հոկտեմբերյանից, որպես սերժանտ, ուղևորվել է Հադրութ:

Նա մեծ նպատակներ ուներ, գործարար էր ուզում դառնալ, հայրենի Աճարկուտը շենացնել: Արցախցի զինընկերներից մեկին էլ խոստացել էր՝ իրենց գյուղ է տանելու, տուն է տալու ու իրար հետ գործ են «դնելու»:

Արցախյան 44-օրյա պատերազմում եղել է բոլոր թեժ կետերում, հաղթահարել բոլոր մարտերը, հետախուզական աշխատանքներ տանելով՝ ընկել է հրադադարից ժամեր առաջ՝ Շուշիի մատույցներում:

Հավերժ փառք Հայրենիքի խաղաղության համար ընկած մեր բոլոր հերոսներին։ 

1207