Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիդ Խիփշիձեի համար պատիվ է միջոցառման մասնիկը լինել։
«Ուզում եմ շնորհավորել Երևանին և ամբողջ հայ ազգին առաջնության եզրափակման կապակցությամբ։ Իմ կարծիքով, իսկապես այսպիսի շքեղ, անկրկնելի ծանրամարտի Եվրոպայի առաջնություն չէր եղել։ Իմ փորձի վրա հենվելով՝ իսկապես կարող եմ ասել, որ մենք այստեղ հրաշք գործեցինք։ Բացի այն հրաշքից, որ մեզ տալիս էին ծանրորդները, նաև մենք հաճույք էինք ստանում կազմակերպիչների աշխատանքից»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասել է փոխնախագահ Դավիդ Խիփշիձեն։
Դավիդի համար պատիվ էր միջոցառման մասնիկ լինելը․ «Անչափ շնորհակալ եմ Հայաստանին, որ ինձ պատիվ է ընձեռվել լինել այս միջոցառման մասնիկը»։
Աշխարհի առաջնության անցկացման համար Խիփշիձեն Հայաստանին մաղթեց հաջողություն և պատրաստ է ներդնել իր բոլոր ջանքերը․ «Ես անձամբ կարծում եմ, որ ներկայիս դրությամբ Հայաստանը, մասնավորապես՝ Երևանը, ամենալավ թեկնածուն է հաջորդ տարի աշխարհի առաջնությունն ընդունելու համար։ Ես կօգտագործեմ բոլոր հնարավորությունները իմ ուժերի ներածին չափով՝ դա իրականացնելու համար։ Մաղթում եմ հաջողություն»։
Եզրափակելով՝ Խիփշիձեն ընդգծեց, որ երկրպագել է բոլոր մարզիկներին․ «Երկրպագում էի բոլոր ծանրորդներին, և այն էներգիան, որը տալիս էին իմ մարզիկները, ինձ թույլ էր տալիս երկրպագել բոլորին, ովքեր մասնակցում էին առաջնությանը և դարձրել են այն անմոռանալի ու անկրկնելի»։