Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 3 մեքենա, մեկը կողաշրջվել է. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 15:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io, Mitsubishi Grandis և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Գավառ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախման հետևանքով Mitsubishi Pajero io-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել, իսկ Mitsubishi Grandis-ն էլ մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
07 Նոյեմբեր, 2021 22:19
732
Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան Մալխասյանը
11 Հոկտեմբեր, 2026 21:53
Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է
04 Հոկտեմբեր, 2026 12:17
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ նախնական տեղեկությամբ վարորդը հանկարծամահ է եղել
25 Սեպտեմբեր, 2026 21:44
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52
Նոր Հաճընում վերամբարձ կռունկի ճոպանի կտրվելու հետևանքով մահացածները համագյուղացիներ էին. եղել են տարայի մեջ
19 Օգոստոս, 2026 13:12
Ինդոնեզիայում լաստանավ է հրդեհվել․ կա 5 զոհ, 41 անհետ կորած
02 Օգոստոս, 2026 19:46