Մեծամորի ոստիկանապետը մեքենայով մխրճվել է թույլատրելի հատվածում շրջադարձ կատարող ավտոքարշակի մեջ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Volvo» ավտոքարշակի մեջ։
Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
«Toyota»-ի վարորդը «Volvo»-ի վարորդի և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Աղբյուրը նշում է, որ հիվանդանոց տեղափոխված «Toyota»-ի վարորդը ոստիկանության Մեծամորի բաժնի պետն է։ Իսկ «Volvo»-ի վարորդը թույլատրելի հատվածով շրջադարձ է կատարել և մինչ փորձում էր ճանապարհը ազատեր, որպեսզի ընթանա դեպի Երևանի ուղղությամբ, «Toyota»-ն մխրճվել է նրա հետնամասի մեջ։
10 Նոյեմբեր, 2021 04:26
1886
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկվել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորությանն անցնելու ծրագրերը
19 Սեպտեմբեր, 2024 23:25
Մեծամորի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
29 Սեպտեմբեր, 2021 14:19
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալները ծանոթացել են Արմավիրի և Մեծամորի ԲԿ-ների կարողություններին (լուսանկարներ)
24 Սեպտեմբեր, 2021 18:19
Ակտիվացրեք պայքարը անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ․ ոստիկանապետ
13 Հունվար, 2025 15:24
Չէ, քաղաքական հետապնդում չի եղել․ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը և մյուսները մեղավոր ճանաչվեցին, սակայն ազատվեցին պատժի կրումից
09 Հուլիս, 2024 19:06
Վստահ եմ, որ լավագույն կերպով զուգորդելու եք ծառայողական և ընտանեկան պարտականությունները. ոստիկանապետի ուղերձը՝ Մարտի 8-ի առթիվ
08 Մարտ, 2024 19:12