Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությած պատվիրակությունը մասնակցել է ս․թ․ սեպտեմբերի 16-ից 20-ը Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանին։
Նախարարի տեղակալը հանդես է եկել ազգային ելույթով՝ ներկայացնելով, մասնավորապես ԱԷՄԳ հետ համագործակցության առաջնահերթությունները, խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ հանձնառությունները, ընթացիկ աշխատանքները և առաջիկա ծրագրերը։
Գլխավոր համաժողովի շրջանակներում Հակոբ Վարդանյանը և պատվիրակությունը հանդիպում են ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսի հետ, որի ընթացքում մասնավորապես քննարկվել են քննարկվել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորությանն անցնելու ծրագրերը և այդ ուղղությամբ ԱԷՄԳ հետ փոխգործակցությունը։
Նախարարի տեղակալի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը շուրջ երկու տասնյակ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ։ Աշխատանքային հանդիպումներ են կազմակերպվել ԱԷՄԳ մասնագիտացված ստորաբաժանումների հետ։
ՀՀ պատվիրակության կազմում են Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը, ՀԱԷԿ տնօրինությունը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և ՄՆ ներկայացուցիչները։