ՄՕԿ-ի «Պեկին-2022» համակարգող հանձնաժողովի անդամները տեղեկացրել են, որ այս պահին Օլիմպիական արտոնագրերի գրեթե 76 տոկոսն արդեն բաշխված է, իսկ խաղերի մասնակիցների ընտրության գործընթացը կավարտվի հունվարի կեսերին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մարզիկներն ու միջազգային մարզական ֆեդերացիաների աշխատակիցները բարձր են գնահատել Պեկինում անցկացվող թեստային մրցումների ընթացքը, ենթակառուցվածքների վիճակն ու կազմակերպական մակարդակը: Սա նշանակում է, որ Չինաստանը պատրաստ  է առաջիկա ձմեռային մարզահանդեսին:

Հանձնաժողովի անդամները քննարկել են  նաև համավարակի պայմաններում  անվտանգ միջոցառում կազմակերպելու հարցը: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա մարզահամալիրների աշխատանքները լիովին կատարված են: Առաջիկա օրերին կավարտվեն ժամանակավոր կառույցների և շինությունների մոնտաժման աշխատանքները։ 

«Պեկին-2022» կազմկոմիտեի նախագահ Ցայ Ցինն ասել է, որ գործը բարդանում է համավարակի  պատճառով, թեև կազմակերպիչները ՄՕԿ-ի և շահագրգիռ այլ  կողմերի հետ անում ամեն ինչ՝ «Միասին հանուն ընդհանուր ապագայի» կարգախոսն իրականություն դարձնելու համար: Ներկայացվել է նաև Օլիմպիական կրակի փոխանցավազքի թարմացված ծրագիրը։ 

292