Ամերիկացի լրագրող Դենի Ֆենսթերը Մյանմայում դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, այդ թվում՝ կեղծ տեղեկություններ տարածելու կամ հրահրելու մեղադրանքով։ 

Նշվում է նաև, որ Frontier Myanmar-ի գլխավոր խմբագիրը մեղավոր է ճանաչվել նաև վիզային ռեժիմը խախտելու և արգելված կազմակերպությունների հետ կապեր հաստատելու համար։

Ֆենստերը ձերբակալվել էր Յանգոնի միջազգային օդանավակայանում մայիսի 24-ին, երբ նա պատրաստվում էր թռչել Դետրոյթ՝ իր ընտանիքին տեսնելու:  Նա դարձել է միակ օտարերկրյա լրագրողը, որը երկարաժամկետ պատիժ կստանա փետրվարյան ռազմական հեղաշրջումից հետո։

Մյանմայի ղեկավարությունը պաշտոնանկ արվեց փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջման արդյունքում: Իշխանության զավթման ֆորմալ պատճառը 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած լայնածավալ ընտրակեղծիքներն էին։ Հեղաշրջման դեմ բողոքի ցույցերը դաժանորեն ճնշվեցին։

1983