Կառավարությունը հաստատեց 2021-2026 թթ. գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ծրագրում ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյունքները, ժամկետներն ու ֆինանսավորման աղբյուրները:

«439 հիմնական նպատակից ու 1276 միջոցառումից բաղկացած ծրագիրը հիմնված է կառավարության հանձնառությունների, այդ թվում՝ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ու քարոզարշավի ընթացքում տրված խոստումների վրա»,- ասաց նա:

Փոխվարչապետի խոսքով՝ ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես ԵԱՏՄ ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների ու դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ:

Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ծրագիրը պետք է դառնա կառավարության հիմնական աշխատանքային պլանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս ծրագրի մեջ որևէ նորություն չկա, որովհետև ամեն ինչ քննարկել են նախընտրական շրջանում, կառավարության ծրագրի քննարկման շրջանում:

«Շատ մանրամասներ քննարկելու անհրաժեշտություն չկա, որովհետև կրկնվելու ենք»,- նշեց վարչապետը:

772