Araratnews.am -ը ներկայացնում է 10 համաշխարհային հայտնիների, որոնք հայկական արմատներ ունեն։ 

Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը երբեք չէր մոռանում իր արմատների մասին։ Նա ասում էր, որ ամեն երկրորդ հայ՝ արտիստ է։ 

https://kulturologia.ru/files/u21939/219396274.jpg

Հայ ժողովրդի մեծ զավակը միշտ ասում էր, որ իր մեջ եղած ամեն լավ գծերի համար պարտական ​​է իր ծնողներին՝ էթնիկ հայերի։ Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակի Ազնավուրյան) ծնվել եւ մեծացել է Ֆրանսիայում, բայց երբեք չի հոգնել կրկնելուց, որ ինքը հայ է։ Նրա ծնողները հայ գաղթականներ էին, որոնք պատահաբար մնացել էին Փարիզում՝ սպասելով Ամերիկա մեկնելու թույլտվությանը։ Ավելի ուշ զույգը հրաժարվում է տեղափոխվել այլ երկիր, և Ֆրանսիան դարձավ նրանց երկրորդ հայրենիքը:

Շառլ Ազնավուրի մայրը երեխաներին միշտ պատմում էր, թե ինչպես է իր ողջ ընտանիքը մահացել Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ։ Ի հիշատակ իրենց նախնիների՝ Ազնավուրյանների ընտանիքը միշտ օգնել է բռնաճնշումներից տուժածներին։

Արամ Խաչատրյան 

Աշխարհահռչակ կոմպոզիտորը ծնվել է Թիֆլիս նահանգի Կոջորի գյուղում։ Նրա հայրը՝ Եղիա (Իլյա) Խաչատուրյանը, 1870-ականների վերջերին Նախիջևանի շրջանի Վերին Ազայից աշխատանք փնտրելու նպատակով տեղափոխվում է Թիֆլիս։ Կոմպոզիտորի մայրը՝ Ղումաշ Սարկիսովնան, ապրել է Ներքին Ազայում և 9 տարեկանից նշանվել Եղիա Խաչատրյանի հետ։

https://mamul.am/images/photos/200606/aysor-aram-xachatryani-cnndyan-n180599-1.jpg

Արամ Խաչատրյանը հպարտանում էր իր ծագմամբ և միշտ շեշտում իր կապը հայ ժողովրդի հետ։ Բացի ռուս կոմպոզիտորներից, Արամ Իլյիչն իր ուսուցիչներ էր անվանում Կոմիտասին ու Ալեքսանդր Սպենդիարյանին։ Նա համարում էր, որ իր ստեղծագործությունները առաջին հերթին հայ ժողովրդին են պատկանում։

Միշել Լեգրան

Ֆրանսիացի մեծ կոմպոզիտորի պապը 1917 թվականին տարագրվել է Ֆրանսիա՝ փախչելով Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ հալածանքներից։ Գաղթականի դուստրը՝ Հայկանուշ (Մարսել) Տեր-Միքայելյանը, դարձել է կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի կինը։

https://kulturologia.ru/files/u21939/219394184.jpg1932 թվականին ծնված Միշել Լեգրանը միշտ ընդգծում էր, որ ինքը հայ ժողովրդի զավակն է և աշխարհի ամեն մի անկյունում զգում է իր պատկանելությունը հպարտ ժողովրդին։

Աբրահամ Ռուսո

Հայտնի երգիչն իրեն անվանում է աշխարհի քաղաքացի և միաժամանակ խոստովանում է, որ իր մեջ միայն հայկական արյուն է հոսում։ 

https://static.mk.ru/upload/entities/2020/02/06/16/articles/detailPicture/86/31/39/6d/eb06e56961077f408d622cb6cef318a0.jpgԵրգչի իսկական անունը Աբրահամ Իփջյան է, նա ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ ծնողները հայտնվել էին Հայոց ցեղասպանությունից հետո։ Ներկայումս Աբրահամ Ռուսոն, ինչպես իր ողջ ընտանիքը, ունի Հայաստանի քաղաքացիություն և հայկական անձնագիր։

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտորի ծնողները ծնվել են Արեւմտյան Հայաստանում՝ Իգդիրում։ Հայոց ցեղասպանության ժամանակ Երևան փախած Հարություն Բաբաջանյանը և Արծվիկ Հարությունյանը որդեգրել են մի աղջկա, որի ընտանիքը մահացել է հայերի համար ողբերգական իրադարձությունների ժամանակ։

https://kulturologia.ru/files/u21939/219399068.jpg

Տաղանդավոր տղային՝ Առնո Բաբաջանյանին, հինգ տարեկանում նկատել է Արամ Խաչատրյանը, որը նշանակալի դեր է ունեցել ապագա կոմպոզիտորի ու երաժշտի ձևավորման գործում։

Միքայել Թարիվերդիև

Կոմպոզիտորն իրեն կատակով անվանում էր «գեր, կենսուրախ հայ»։ Նա ծնվել է Թիֆլիսում, հայտնի եւ հարուստ ընտանիքում։

Նրա մայրը՝ Սաթո Գրիգորիեւնան, ահռելի ազդեցություն է ունեցել ապագա կոմպոզիտորի անհատականության ձեւավորման վրա։ Հենց նա է մի անգամ որդուն ուղղված հրահանգների տետրում գրել. «Հայ ծնվելը երջանկություն է, հայ մեռնելը՝ հերոսություն»։ Այս խոսքերով է Միքայել Լեոնովիչն ապրել իր ողջ կյանքը։

Լեոնիդ Ենգիբարով

Լեոնիդ Ենգիբարով՝ լեգենդար տխուր ծաղրածու, տաղանդավոր միմ, որը կարողանում էր հանդիսատեսի հետ խոսել պլաստիկայի ու ժեստերի լեզվով, նրա հայրը հայ էր, մայրը՝ ռուս:

Նա հորից ժառանգել էր իր պատմական հայրենիքի հանդեպ սերը, իսկ քննադատները, հաճախ, գնահատելով արտիստի ստեղծագործությունը, ընդգծում էին, որ միմի յուրաքանչյուր համարում զգացվում է հայկական անկրկնելի կոլորիտը:

Պատրիկ Ֆիորի

Հայտնի ֆրանսիացի կատարողը, որը «Նոտր Դամ դե Պարի» մյուզիքլում գլխավոր դերն է խաղացել, ծնվել է հայի եւ կորսիկուհու ընտանիքում։ Նա իր ազգանունը (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշանյան), հոր համաձայնությամբ, ստեղծագործական գործունեության սկզբում փոխել է մոր ազգանունով՝ ֆրանսիացի հանդիսատեսի ընկալման բարդության պատճառով։

Պատանեկության տարիներին Պատրիկը իմացել է Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով փրկված իր ընտանիքի պատմությունը։ 2004 թվականից կատարողը հաճախ է այցելում Հայաստան, որտեղ առաջին անգամ եղել է հոր հետ։ Երգիչը խոստովանում է, որ հայերենի բարդ լեզու լինելու պատճառով չի կարողանում սովորել այն, սակայն իր համերգներին այժմ անընդհատ հնչում է ազգային գործիքը՝ դուդուկը։

Շեր

Շերիլին Սարգսյանն իր հայկական արմատների մասին իմացել է 11 տարեկանում, երբ ծանոթացել է հոր հետ։ Երգչուհու մայրը՝ դերասանուհի Ջորջիա Հոլթը, ամուսնալուծվել էր ամուսնուց՝ հայաստանցի Կարապետ Սարգսյանից, դեռ մինչեւ դստեր ծնունդը։

Շերն առաջին անգամ եղել է պատմական հայրենիքում 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Հայաստան է բերել մարդասիրական օգնություն: Հենց այդ ժամանակ էլ, երգչուհու խոստովանությամբ, նա իսկապես զգացել է արյան կանչը եւ իրեն գիտակցել  որպես հայկական մեծ ընտանիքի մի մաս։

Շառլ Ժերար

Նա ծնվել է Մարսելում՝ ցեղասպանությունից մազապուրծ հայերի ընտանիքում։ Իրական անունը Նուբար Աճեմյան է։ 

Ինչպես իր մեծ հայրենակից Շառլ Ազնավուրը, դերասանը միշտ հիշել է իր ընտանիքի եւ ժողովրդի պատմությունը։

Մարիամ Գեւորգյան

2378