«Հաղթանակ» կամրջից նետվել սպառնացող տղամարդը պահանջում է տեսակցություն իր 5 երեխաների հետ. ՀԺ

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանում 38-ամյա մի տղամարդ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել:
Դեպքի վայրում գտնվող «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հայտնում է, որ տղամարդը պահանջում է, որ կինը թույլ տա իրեն տեսակցել իրենց 5 երեխաների հետ:
Նրանք ամուսնալուծված են, ու կինը թույլ չի տալիս երեխաներին տեսակցել հորը: Այս պահի դրությամբ, կինը դեռ չի համաձայնել նախկին ամուսնու պահանջներին:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների փոխանցմամբ, տղամարդը Վարդենիս քաղաքի բնակիչ է, տեղում է և նրա հետ բանակցում է Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
22 Նոյեմբեր, 2021 18:49
2370
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
23 Հուլիս, 2025 23:37
Բասկետբոլի Մ20 ԵԱ․ Հայաստանի հավաքականը խմբային փուլն ավարտեց հաղթանակով
15 Հուլիս, 2025 23:55
ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր
01 Հունիս, 2025 11:54