Երվանդաշատ համայնքը գյուղտեխնիկա է ձեռք բերել
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Երվանդաշատ համայնքը ձեռք է բերել գյուղտեխնիկա, այդ թվում՝
- տրակտոր Բելառուս-892.2, որը նախատեսված է կախովի, կիսակախովի գործիքներով և կցորդով մեքենաներով գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ կատարելու համար,
- գութան 3 խոփ, որը նախատեսված է հացաբուսային և տեխնիկական կուլտուրաների միջև 27 սմ խորությամբ հողերը վարելու համար,
- խոտի հակավորիչ, որը նախատեսված է խոտ, ծղոտ հավաքելու և հակավորելու համար:
Արմավիրի մարզպետարանը նշում է, որ ծրագրի իրականացումը կբերի համայնքում գյուղացիական տնտեսությունների աշխատանքների որակական փոփոխությանը՝ թեթևացնելով այլ համայնքներից տեխնիկա վարձակալելու հոգսը: Միևնույն ժամանակ կնպաստի գյուղատնտեսական աշխատանքների ժամանակին իրականացմանը և կնվազեցնի կատարված աշխատանքների ինքնարժեքը:
23 Նոյեմբեր, 2021 02:39
1230
Երվանդաշատի մշակույթի տան մի հատվածը վերակառուցվել է մանկապարտեզի՝ 45 երեխայի համար
01 Մայիս, 2021 19:27
Երվանդաշատում ավարտվել է համայնքի կուլտուրայի շենքի երկրորդ հարկի մի մասի` մանկապարտեզի վերակառուցման ծրագիրը
09 Դեկտեմբեր, 2020 15:01
Քասախ համայնքի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23 Սեպտեմբեր, 2026 19:53
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը
16 Սեպտեմբեր, 2026 18:23
Փամբակը՝ Վանաձորի հետ, Վեդին՝ Արարատի. համայնքների խոշորացման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է
14 Սեպտեմբեր, 2026 14:40