Նոյեմբերի 23-ին Իսրայելում պաշտոնապես մեկնարկել Է 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաներին կորոնավիուսի դեմ պատվաստման արշավը: Այդ մասին հաղորդել Է Իսրայելի Kan ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ այս պահին պոլիկլինիկաներում եւ դպրոցների վարչություններում ստացվել են համապատասխան տարիքի 22 000 երեխաների պատվաստման պատվերներ նրանց ծնողներից:

Նոյեմբերի 22-ի երեկոյան եւս 440 երեխա Է պատվաստվել մանկական առողջության կենտրոններում, նշում Է Kan-ը:

Անցյալ շաբաթվա վերջին Իսրայել Է բերվել Pfizer ընկերության արտադրության «շատ մեծ ծավալներով» մանկական պատվաստանյութ, ավելի վաղ հայտնել Է Իսրայելի նախարաների կաբինետի ղեկավար Նաֆտալի Բենետը:

Նոյեմբերի 14-ին Իսրայելի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Նախման Աշը հաստատել Է գերատեսչության փորձագիտական խորհրդի հանձնարարականն սկսելու կորոնավիրուսի դեմ 5-ից մինչեւ 11 տարեկան երախաների պատվաստումը:

12 տարեկան եւ բարձր տարիքի դեռահասներին Իսրայելում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել հունիսի վերջին: ԱՄՆ-ի Pfizer ընկերության պատրաստուկով Իսրայելի բնակիչների պատվաստման ազգայն արշավն սկսվել Է անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս պատվաստանյութի առաջին դեղաչափն ստացել Է 6,26 միլիոն իսրայելացի, երկրորդը՝ 5,76 միլիոն, երրորդը՝ 4,1 միլիոն իսրայելացի (երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում Է 9,3 միլիոն):

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները թույլատրել են 5 – 11 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրոսի դեմ Pfizer-ի արտադրության պատրաստուկով:

Ավելի վաղ այդ պատվաստանույթը համանման հավաստագրում Է ստացել 12-ից մինչեւ 15 տարեկան երեխաների ատվաստման համար եւ կիրառման հավանություն Է ստացել 16 տարեկան եւ բարձր տարիքի անձանց համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

917