Որոշ տեղերում ձյուն, որոշներում՝ անձրև է տեղում. ՀՀ մի շարք ավտոճանապարհների մերկասառույց ու մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09.00 դրությամբ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Արթիկի, Անիի, Արագածի, Ապարանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սևանի, Հրազդանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Աբովյանի, Թալինի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5 մետր։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
25 Նոյեմբեր, 2021 14:28
317
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Ազիզյան
24 Հունիս, 2026 11:33
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
21 Հունիս, 2026 13:25
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
24 Մայիս, 2026 14:39