«Մենք հույս ունենք և համոզված ենք, որ բերելու է նոր և տեսանելի արդյունքների հանրակրթության ոլորտում»,- այս մասին այսօր գործադիրի նիստին ասաց ՀՀ վարչախպետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հանրակրթութայն ոլորտի բարեփոխումների հարցին:
«Իհարկե հեշտ չի լինելու, որովհետև ամեն բարեփոխում որոշակի հընթացս խնդիրներ է ի հայտ բերում, բայց մենք պետք է ունենանք վճռականություն այդ ճանապարհով գնալու»,- ասաց Փաշինյանը:
Դիտարկումներով հանդես եկավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ երեք տարին չի նշանակելու, որ երեք տարի հետո տնօրենը ևս մեկ մրցույթի է մասնակցում. «Եթե մենք տեսնում ենք, որ այդտեղ հաջողակ տնօրեն ունենք, ինքը շարունակում է միանշանակ իր գործունեությունը, բացի այդ, այս մեխանիզմով մենք կարողանում ենք ԿԳՄՍՆ բազայից եղած լավագույն մասնագետներին տնօրեններ գործուղել այն դպրոցներ, որտեղ ունենք խնդիրներ: Սա մի բարեփոխում է, որն ուղիղ ազդեցություն է ունենալու միջավայրի վրա: Այդ թվում նաև բիզնես միջավայրի ձեր նշած օրինակով»:
Արայիկ Հարությունյանը եզրափակիչ խոսքում ընդգծեց, որ ներգրավելու են գործընկերներին, որպեսզի նրանք տարբեր ծառայություններ մատուցեն և ամենակարևորը՝ որակյալ: