Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Սուբրամանիամ Ջայշանքարի և Վան Յիի հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 26-ին տեսահղումով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը։

«Նոյեմբերի 26-ին Չինաստանի արտգործնախարար Վան Ին կմասնակցի Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի արտգործնախարարների 18-րդ հանդիպմանը, որը կանցկացվի տեսահաղորդակցության ձևաչափով»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն, մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչպես նաև մտքեր կփոխանակեն արդի տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։

«Առաջիկա հանդիպման ընթացքում Չինաստանը հույս ունի ընդլայնել հաղորդակցությունը, ամրապնդել փոխադարձ վստահությունը, կոնսենսուսի հասնել Ռուսաստանի և Հնդկաստանի հետ և դրական ազդանշան ուղարկել աշխարհին»,- հավելել է Չժաո Լիջյանը:

107