Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Truth Social-ում հրապարակված գրառման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովեստի խոսքեր է ուղղել Հնդկաստանին՝ նախագահական ընտրությունների արդյունավետ կազմակերպման համար՝ երկիրը շփոթելով Բրազիլիայի հետ։ Այս սխալը նկատել է ամերիկյան «Newsweek» ամսագիրը։

«Այսօր Հնդկաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկել է 125 միլիոն մարդ։ Արդյունքները հայտարարվել են քվեարկության ավարտից անմիջապես հետո՝ նույն օրը»,- գրել է նախագահը։

Թրամփը նաև քննադատել է ԱՄՆ մի շարք քաղաքների և նահանգների պաշտոնյաներին՝ ընտրություններից հետո ձայների հաշվարկի համար շաբաթներ պահանջելու պատճառով։ Ավելի ուշ գրառումը խմբագրվել է՝ Բրազիլիայի ընտրություններին ճիշտ հղում կատարելու նպատակով։

89