Արջը պատահաբար պոկել է դուբայցի շեյխի շքեղ Lamborghini-ի դուռը (լուսանկարներ)

Դուբայից շեյխ Հումայդ Աբդուլլահ Ալբուքայշի վարժեցված տնային արջը պոկել է նրա շքեղ Lamborghini-ի դուռը։ Հետաքրքիր դեպքի տեսանյութը հայտնվել է Instagram-ում։
Տեսանյութում Ալբուքայշը նստած է նարնջագույն Lamborghini Huracan Performante-ում, որի արժեքը կազմում է մոտ 274 000 դոլար և բաց պատուհանից խնձոր է տալիս կենդանուն։
Միրգը տեսած արջը ուղևորի նստատեղի կողքից մոտենում է մեքենային ու փորձում բաց պատուհանով ներս մտնել, սակայն կենդանու ծանրության տակ դուռը պոկվում է։
«Առանց մեկնաբանության»,- տեսանյութի տակ գրել է շեյխը։
26 Նոյեմբեր, 2021 01:30
1256
Վայոց Ձորի մարզում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա
21 Մայիս, 2022 16:58
Արջը, գայլն ու լուսանը՝ մեկ արահետում․ Հայաստանում լավ արդյունքներ են գրանցվում (տեսանյութ)
25 Մայիս, 2021 18:39
Քամին պոկել է Երևան-Արմավիր ավտոճանապարհի երկաթյա վահանակը՝ փակելով սյան վրա տեղադրված արագաչափը
11 Օգոստոս, 2022 02:53