Խոշոր ավտովթար. 24-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. կա 4 վիրավոր

Այսօր` նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, արագաչափի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հակոբ Հ-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 24-ամյա Վիկտոր Մ-ն, 25-ամյա Տիգրան Կ-ն և 24-ամյա Գևորգ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
27 Նոյեմբեր, 2021 20:19
593
Կապանում երեք մեքենա է բախվել. կան տուժածներ
01 Հուլիս, 2025 15:27
«VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ կա զոհ և տուժած
01 Հուլիս, 2025 12:37
Սևան-Մարտունի ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
01 Հուլիս, 2025 11:36