Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ.խաղն ավարտվեց «Ռոմա»-ի հաղթանակով
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում «Ռոմա»-ն տանն ընդունել էր «Տորինո»-ին:
Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում վնասվածքի պատճառով փոխարինվեց «գայլերի» առաջատարներից Պելեգրինին: Առաջին կեսի վերջնամասում` ստանալով Մխիթարյանի փոխանցումը, Աբրահամը բացեց հանդիպման հաշիվը: Երկրորդ կեսում հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չգրանցվեց և մայրաքաղաքային թիմը հաղթեց նվազագույն հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում և ունի 25 միավոր: Առաջատարները 32-ական միավորով «Նապոլի»-ն և «Միլան»-ն են:
29 Նոյեմբեր, 2021 03:26
822
Վարդիի տունը թալանել են «Ռոմայի» դեմ հանդիպման ժամանակ
26 Նոյեմբեր, 2025 15:21
Պարզապես ճաշելը դարձրու զգացողություն․ Պիցցա դի Ռոման վերաբացվել է Խորենացի 31/2-ում․ տեսանյութ
02 Հուլիս, 2025 21:07
«Պիցցա Դի Ռոման» վերաբացվում է՝ իտալական գունագեղ նոր համերով, հին ավանդական ֆավորիտները պահպանելով
18 Հունիս, 2025 16:09
Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին
04 Հունիս, 2026 14:56
Հենրիխ Մխիթարյանի, «Ինտեր»-ի հանդիպումը Հռոմի պապի հետ` Վատիկանում
09 Մայիս, 2026 19:31
Ինչպես է Դյումֆրիսը տոնում գոլերը․ ներկայացնում է Մխիթարյանը․ տեսանյութ
14 Ապրիլ, 2026 17:35
Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին
04 Հունիս, 2026 14:56
Հենրիխ Մխիթարյանի, «Ինտեր»-ի հանդիպումը Հռոմի պապի հետ` Վատիկանում
09 Մայիս, 2026 19:31
Ինչպես է Դյումֆրիսը տոնում գոլերը․ ներկայացնում է Մխիթարյանը․ տեսանյութ
14 Ապրիլ, 2026 17:35