Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսանյութով է կիսվել իր սոցցանցերում, որտեղ համաշխարհային ճանաչում ունեցող իտալացի տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնում նրան՝ իրեն մարզաշապիկ նվիրելու համար։

«Սիրելի՛ Միկի, ստացել եմ այս գեղեցիկ մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ քեզ և մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Մինչ հանդիպում»,- ասում է տեսանյությում ներաձուրիների երկրպագու Բոչելին։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ում հանդես է գալիս 2022 թվականից։

100