Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։00-07։30-ն ընկած ժամանակահատվածոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշներին և մոտ 4 մետր բարձրությունից գլխիվայր ընկել և հայտնվել գետում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

  Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ տեսուչ Գագիկ Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։  

544