«Մայրիկի օրագիրը» և «Կրկին 7-րդ երկնքում»՝ երկու բեստսելլեր գրքերի հեղինակ, հոգեբան-խորհրդատու և քոուչ Մերի Սարիկյանը հասարակությանը ներկայացնում է իր նոր գիրքը՝ «Իմ երազանքների քարտեզը»։ Դեկտեմբերի 11-ից գիրքը կլինի վաճառքում։ Հեղինակի նպատակն է ընթերցողին օգնել ձևակերպել սեփական նպատակներն ու կյանքի կոչել դրանք։ Մարդիկ մեծամասամբ ապրում են սովորույթի ուժով, բայց կարող են իրենց ժամանակն ու ռեսուրսները առավել նպատակային ուղղորդել և լինել իրենց իսկ արդյունավետ կառավարիչը։
«Իմ երազանքների քարտեզը» գիրքը գունազարդ է եւ գեղեցիկ իլյուստրացիաներով, ինչը պատահական չէ, քանի որ Մերի Սարիկյանն ուզում է իր մտքերի հետևում կանգնած էներգիան և լիցքերը փոխանցել ընթերցողին տարբեր զգայարաններով։ Գրքի վերջում հատուկ հատված կա սեփական մտքերը թողնելու, հետաքրքրությունները գրելու, նպատակների մասին հավելումներ անելու, սիրված երաժշտության և այլ թեմաների շուրջ նշումներ անելու համար։
Նշենք, որ Մերի Սարիկյանը մշտապես ունենալով կրթության հանդեպ հատուկ սեր, և պարզապես լինելով տեսակով էմպատ, ով ուզում է օգտակար լինել մարդկանց՝ որոշում է կայացրել դառնալ կյանքի քոուչ, ինչը ընտրությունից զատ կոչում է։ «Այդ որոշումը կայացվեց, երբ ես հասկացա, որ մեր իրականությունը պարզապես մեր ներաշխարհի, մեր հավատամքների և մեր թաքնված տրավմաների արտացոլումն է։
Ես ուզում եմ օգնել մարդկանց կյանքի ղեկը վերցնել իրենց ձեռքը և ապրել իրենց իրական Ես-ին համահունչ։ Իմ նպատակն է առաջնորդել նրանց իրենց ապաքինման ճանապարհին, ինչպես նաև օգնել ճանաչել իրենք իրենց և գտնել ներքին ներդաշնակություն»,-նշում է Սարիկյանը։ Մերի Սարիկյանը սովորել է Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, անցել վերապատրաստումներ Յեյլի համալսարանում և Բերկլիի համալսարանում:
Հավատարմագրված Life Coach է և ունի միջազգային վկայական: Մասնակցել է «Das Kind in Dir muss Heimat finden» կոչվող հոգեբանական ծրագրին Գերմանիայում, որը թարգմանվում է որպես «Քո ներքին երեխան պետք է տուն գտնի»։ Այստեղ նա ձեռք է բերել հմտություններ և գիտելիքներ, որոնք հնարավորություն են տալիս օգնել մարդկանց ընկերանալ իրենց ներքին երեխայի հետ, ապաքինել մանկության տրավմաները և հասկանալ իրենց փոխհարաբերություններում առկա խնդիրների արմատները:
«Ես շատ եմ սիրում օգնել մարդկանց, դա կարծես իմ առաքելությունը լինի։ Այս բնատուր պահանջմունքը ինձ ստիպեց սկսել իմ բլոգը Instagram- ում ավելի քան հինգ տարի առաջ, որտեղ ես մինչ այսօր կիսում եմ իմ անձնական փորձը և գիտելիքները իմ մեծ Instaընտանիքի` ավելի քան 33 հազար հրաշալի մարդկանց հետ: Լսարանը , իհարկե, մեծամասամբ կանայք են»,-պատմում է Սարիկյանը։
Այժմ նա օգնում եմ կանանց հաղթահարել իրենց ներքին խնդիրները և լինել այն մայրը, կինը, ընկերը, անձը, որը նրանք ցանկանում են լինել: Այս տարի համագործակցության առաջարկ է ստացել ամերիկյան Այվի Էնթերթեյնս կազմակերպությունից, որի շնորհիվ բարձրացրել է իր բլոգի որակը և նոր մոտեցումով ներկայացել օնլայն հաթակում։ Այս տարի սկսել է Հայաստանում առաջին խմբային քոուչինգ ծրագիրը՝ « Ես և իմ ուրիշ Եսը» խորագրով: Այն արդեն հասցրել է 40-ից ավել աղջիկների և կանանց կյանք բարեփոխել. Ծրագիրը ինքնաճանաչման հրաշալի գործիք է, որն էլ իր հերթին ծառայում է որպես հաջողության հասնելու հիմնաքար:
«Իմ նպատակների քարտեզը» ստեղծվել է «Ես և իմ ուրիշ Ես-ը» իմ քոուչինգ-ծրագրից ոգեշնչված։ Քանի որ այն փոխել է բազմաթիվ մարդկանց կյանք, օգնել նրանց ավելի գիտակից ապրել, սահմանել խելացի նպատակներ ու հասնել դրանց, հաղթահարել հոգեբանական վախերն ու մանկության տրավմաները, ապրել այն կյանքը, որն իրապես համահունչ է իրենց իրական Ես-ին, ես որոշեցի ստեղծել այս ուղեցույցը, որպեսզի միանգամից ավելի մեծ թվով մարդկանց տրամադրեմ այն գործիքակազմը, որը վերափոխելու է նրանց ամբողջ կյանքը, օժանդակելու է երջանիկ ու ներդաշնակ ապրելու նրանց որոշմանը:
Համոզված եմ, որ յուրաքանչյուրը, ընթերցելով այս գիրքը, կկարողանա գտնել իր առաքելությունն այս կյանքում, լսել իր ներքին ձայնը, բացահայտել իր իրական Ես-ը, ձևավորել օգտակար սովորություններ, ինչպես նաև կսովորի արդյունավետ երազել և քարտեզագրել այդ երազանքները: https://drive.google.com/drive/u/0/folders/1FzWkgPh2vU8MM0b1ZEP3F6z956nqOejD?fbclid=IwAR1hRnb8QT-uHemmw5QbM6D6DknNmQcyAZXrps-_IUH12QxeDMXvyRx-ujY