Հակամարմինների հաստատված սահմանաչափ, որոնք որ մեզ կպաշտպանեն կորոնավիրուսային վարակից, այս պահին չկան, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ այսօրվա ասուլիսի ընթացքում։

Նախարարի խոսքով, այդ իսկ պատճառով առողջապահության նախարարությունը առաջնորդվել է պատվաստումները խթանելու քաղաքականությամբ, որն անհրաժեշտ է համարում։

«Հիվանդանալուց հետո մենք տվել ենք եռամսյա ժամկետ, որպեսզի քաղաքացին 3 ամիսների ընթացքում չունենա անհրաժեշտություն ՊՇՌ թեստ կամ պատվաստվելու։ Սակայն 3 ամիս անց այս պահանջը մտնում է ուժի մեջ»,- ասաց Ավանեսյանը։

Ասուլիսի շրջանակներում նա ասաց, որ վարակը շարունակում է մուտացվել, այդ պատճառով որոշ երկրների քաղաքացիների մուտքը կարգելվի Հայաստան, եւ նախարարը հուսով է, որ պատվաստանյութերը արդյունավետ կլինեն նաեւ կորոնավիրուսի նոր շտամի դեպքում։

1579