Չինացի գիտնականները պարզել են, որ շամպայնի, կարմիր եւ սպիտակ գինու օգտագործումը կարող է նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու վտանգը: Այս մասին ասվում է  Frontiers in Nutrition ամսագրում տպագրված հետազոտության մեջ:

Նշվում է, որ մասնագետներն ուսումնասիրել են 473 957 մարդու տվյալները, որոնցից 16 559-ը COVID-19-ի դրական թեստ են հանձնել: Մասնակիցներին բաժանել են երեք խմբի՝ նախկինում ալկոհոլ օգտագործող եւ մինչ օրս խմող։

Հետազոտողները պարզել են, որ SARS-CoV-2-ից ամենամեծ պաշտպանությունը ունեցել են կարմիր գինին նախընտրող մարդիկ։ Շաբաթական մեկից հինգ եւ ավելի բաժակ ըմպելիքի օգտագործման դեպքում վարակվելու վտանգը նվազել է 17 տոկոսով:

Սպիտակ գինու եւ շամպայնի սիրահարները, որոնք շաբաթական 1-4 բաժակ են օգտագործել, 8 տոկոսով ավելի քիչ են հիվանդացել, սակայն ավելորդ օգտագործման դեպքում (շաբաթական հինգ բաժակից ավելի) «պաշտպանիչ էֆեկտը» գրեթե աննկատ է եղել:

Գարեջուրն ու սիդրը (մրգահատապտղային թույլ ալկոհոլային գինի), ինչպես նաեւ ուժեղ սպիրտային խմիչքներ օգտագործողների մոտ կորոնավիրուսով վարակվելու վտանգը 28 տոկոսով բարձր է եղել՝ անկախ ծավալից:

2141