Իբրահիմովիչը նշել է, թե ով է աշխարհի ամենաուժեղ դարպասապահը
Միլանի 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի մասին իր կարծիքով։
«Ես գիտեմ, որ ՊՍԺ-ի մարզչի համար հեշտ չէ. ես չգիտեմ Նավասին, բայց նա հիանալի դարպասապահ է: Թիմն ունի երկու հիանալի դարպասապահ։ Բայց ինձ համար աշխարհում Դոնարուման ներկայումս լավագույն դարպասապահն է: Այստեղ վիճելու բան չկա, նա աշխարհի ամենաուժեղ դարպասապահն է։ Ես խաղացել եմ նրա հետ և գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ Դոնարուման դարձել է «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ 2021 թվականի ամռանը կայացած Եվրոպայի առաջնությունից հետո։ Իտալացի դարպասապահը կնքել է հինգ տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
23 Հունվար, 2022 19:40
2509
Վրաստանի վարչապետը նշել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման պայմանները
31 Հուլիս, 2024 16:23
Պուտինը և Մակրոնն ուղենշել են առաջիկա քննարկումների շրջանակները
08 Փետրվար, 2022 00:49
Չինացի գիտնականները նշել են այն ալկոհոլային խմիչքները, որոնք պաշտպանում են Covid-ով վարակվելուց
25 Հունվար, 2022 19:30
Մեր ոսկե Էմմա Պողոսյանը նվաճեց Հայաստանի թիմի հերթական ոսկե մեդալը. Հարությունյան
18 Հոկտեմբեր, 2026 15:38
Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն
18 Հոկտեմբեր, 2026 15:35
Էկվադորում պատարագի ժամանակ հսկայական խաչն ընկել է հոգևորականի գլխին. նա մահացել է
18 Հոկտեմբեր, 2026 15:25