Գիտնականների հետազոտությունը պարզել է, թե որ արյան խումբն է համարվում ամենագրավիչ։

Գիտնականները լայնածավալ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ արյան որոշակի խումբ ունեցողներն ունեն յուրահատուկ հատկություններ, որոնք նրանց ավելի գրավիչ են դարձնում:

Արյան առաջին խումբ ունեցող մարդիկ առանձնանում են ձգողականությամբ և գրավչությամբ, ինչպես նաև սեքսուալությամբ:

Արյան երկրորդ խմբի ներկայացուցիչներն ունեն խարիզմա, բազմազան տաղանդներ և աշխատանքի բարձր արտադրողականություն։

Արյան երրորդ խումբ ունեցողներն առանձնանում են աշխատունակությամբ, քնքշությամբ ու զգայունությամբ։

Արյան չորրորդ խումբ ունեցողներն առանձնանում են ռոմանտիկությամբ և նպատակներին հասնելու ցանկությամբ։

Հետազոտությունը նաև կապ է հայտնաբերել արյան խմբի և անհատականության բնութագրերի միջև: Արյան առաջին խումբ ունեցողները ձգտում են հաջողության և սիրում են հարստության կուտակել: Արյան երրորդ խումբ ունեցող մարդիկ աչքի են ընկնում ֆինանսական հաջողություններով, իսկ չորրորդ խմբի ներկայացուցիչներն ուժեղ իմունիտետի շնորհիվ երկար կյանքի ավելի մեծ հնարավորություն ունեն։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ արյան չորրորդ խումբ ունեցող մարդկանց 92%-ը հզոր իմունիտետ ունի, երրորդ խումբ ունեցողների 91%-ը զգայուն է վիրուսների նկատմամբ, իսկ արյան առաջին խումբ ունեցողների 80%-ը հաջողությամբ հաղթահարում է հիվանդությունները։ Արյան երկրորդ խմբի կրողները ցույց են տվել իմունիտետի ամենացածր մակարդակը՝ ընդամենը 40%:

923