Ռուս գիտնականները ՊՆ ռազմական համալսարանի մասնագետների հետ միասին անօդաչու թռչող սարքերի «ոհմակի» դեմ պայքարելու միջոց են հայտնագործել։

Համակարգի հիմքում փոքրիկ կվադրոկոպտերն է` կառավարման բլոկով, բազմափող ռազմական մոդուլով եւ չորս ուղղորդիչներով։ Դրանք տեղադրված են տարբեր ուղղություններով և փոխկապակցված ցանցի միջոցով, գրում է ՌԻԱ Նովոստին։ Երբ կվադրոկոպտերի սենսորները հայտնաբերում են թշնամու անօդաչու թռչող սարքերի «ոհմակի» շարժումը, ռազմական մոդուլի փողերը միաժամանակ համազարկ են արձակում և օբյեկտները ծածկում բեկորային դաշտով։

Անօդաչու թռչող սարքերի կազմակերպված խմբերը գործում են որպես մեկ մարտական օրգանիզմ և կարող են մեծապես ազդել ռազմական գործողությունների ընթացքի վրա նույնիսկ հակաօդային պաշտպանության համակարգերի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների առկալության դեպքում: Բացի այդ, անօդաչու սարքերին հակազդելու այս մեթոդները բավականին թանկ արժեն:

Ռուս գիտնականների այս գյուտն ի զորու է արագ ոչնչացնել թշնամու անօդաչու թռչող սարքերի մի ամբողջ «ոհմակ»։ Պաշտպանիչ «բեկորային ամպը» կարող է ծածկել կարևոր ռազմական օբյեկտներն անօդաչուների համակարգված խմբերի հարձակումներից:

1436