Սանկտ Պետերբուրգի «ЛЭТИ» Վ. Ի. Ուլյանովի անվան պետական էլեկտրատեխնիկական համալսարանի գիտնականները մշակել են հայրենական բաղադրիչներից կոմպակտ սենսոր՝ ուլտրաձայնի միջոցով օդում վտանգավոր նյութեր հայտնաբերելու համար: Այս մասին Газета.Ru-ին հայտնել են ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարարությունից։

«Մեր ուլտրաձայնային գազի անալիզատորը կարող է օգտագործվել ռազմավարական օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար, ինչպիսիք են օդանավակայանները, երկաթուղային կայարանները, մետրոները, մաքսակետերը»,- ասում է Սանկտ Պետերբուրգի «ЛЭТИ» էլեկտրատեխնիկական համալսարանի էլեկտրաակուստիկայի և ուլտրաձայնային ճարտարագիտության ամբիոնի դոցենտ Միխայիլ Շևելկոն:

Այս տեխնոլոգիան թույլ կտա կանխել տեխնոգեն աղետների և ահաբեկչական հարձակումների առաջացումը, նշել են գիտնականները։ Նշվում է, որ գաջեթը ֆիքսում է պայթուցիկ, թունավոր կամ վնասակար գազերի կամ գոլորշիների արտահոսքը։

Այն կարող է օգտագործվել նաև ձեռնարկություններում՝ օրինակ՝ նավթարդյունաբերության, ներկերի և լաքի, քիմիական, սննդի արդյունաբերության, ինչպես նաև գազիֆիկացված բնակարանների և տների համար։

Սարքն աշխատում է վերահսկվող օդային միջավայրում ուլտրաձայնային ալիքների արձակման, դրանց հետագա գրանցման և նախորդ ազդանշանների վերլուծության հաշվին։

Եթե սարքը հայտնաբերի վտանգավոր կոնցենտրացիան, այն ձայնային կամ լուսային ազդանշան կտա:

Գիտնականները հավելել են, որ զանգվածային արտադրության դեպքում սենսորը կվաճառվի ցածր գնով։

1164