Կալանավորված՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ձերբակալությունից հետո առաջին անգամ խոսել է հանրության հետ։  Նա գրեթե մեկուկես ժամ խոսել է դատարանի դահլիճում, որտեղ նրա գործերից մեկի վերաբերյալ նիստ է ընթանում։
Երկուշաբթի օրը Սահակաշվիլին Գորիի զինվորական հոսպիտալից, որտեղ նա բուժում է ստանում 50-օրյա հացադուլից հետո, տեղափոխվել է Թբիլիսիի քաղաքային դատարան։ Սա քաղաքական գործչի առաջին հրապարակային հայտնվելն է ձերբակալությունից հետո։ Ավելի վաղ նախկին նախագահը իր ֆեյսբուքյան էջում հորդորել էր աջակիցներին հավաքվել քաղաքային դատարանի մոտ այն ժամին, երբ տեղի կունենա հանդիպումը։ Սահակաշվիլիի հիմնած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները նույնպես կոչ են արել ակտիվիստներին հավաքվել բակում և նախապատրաստվել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման և քաղաքական գործչին ազատ արձակելու պահանջով հետագա բողոքի ակցիաներին։

Սահակաշվիլիի ելույթը ուղիղ եթերով հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները։ Նրան մի քանի անգամ ընդհատել է դատախազը, որը պահանջել է խոսել քննվող գործից, սակայն նա հետո Սահակաշվիլիին թույլ է տվել շարունակել ելույթը։ Քաղաքական գործիչն իր ելույթը սկսել է  հարցով։

«Կարոտու՞մ եք երկրի զարգացման տեմպերն ու աճը, կարոտո՞ւմ եք սերն ու ջերմությունը, հաղթանակի տոնակատարությունը։ Եթե կարոտում եք այս ամենը, ապա այն, ինչ տեղի է ունենում այսօր, մենք բոլորս միասին պետք է ավարտենք»,- ասել է Սահակաշվիլին։

269