70 տարեկան հասակում մահացել է «Լիվերպուլի» կազմում եռակի եվրագավաթակիր Ռեյ Քենեդին, այս մասին հայտնում է անգլիական ակումբի կայքը։
Կարիերայի ավարտից հետո Քենեդին տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։ «Կարմիրների» նախկին ֆուտբոլիստը ներգրավված է եղել հիվանդության ուսումնասիրության և դրա դեմ պայքարի համար նախատեսված միջոցների կազմակերպմամբ։
1993 թվականին Քենեդին հրատարակեց իր ինքնակենսագրականը՝ «Հույսի ճառագայթը»: Մեկ տարի անց նա ստիպված եղավ վաճառել իր մեդալների և այլ հուշատախտակների հավաքածուն՝ բուժման ծախսերը հոգալու համար։
Քենեդին 1974-ից 1981 թվականներին «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 393 հանդիպում, որոնցում խփել է 72 գոլ։ «Էնֆիլդում» իր կարիերայի ընթացքում նա նվաճել է Պրեմիեր լիգայի առաջին դիվիզիոնի հինգ տիտղոս, երեք Եվրոպայի գավաթի տիտղոս և ՈՒԵՖԱ-ի գավաթի և սուպերգավաթի տիտղոս: