
Ռուս փորձագիտական շրջանակները կարծում են, որ Ուկրաինան դիտարկում է Դոնբասում կայծակնային գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ մուտք գործելով դեպի ռուսական սահմաններ և շրջափակելով չճանաչված հանրապետությունները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կիևը Դոնբաս է ուղարկել 125 հազար զինվոր և սպա, այսինքն՝ Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը։
Փորձագետների կարծիքով՝ Ուկրաինան, ըստ ամենայնի, հարվածային խումբ է ստեղծում Դոնբաս ներխուժելու համար՝ բլից-կրիգով Լուգանսկի և Դոնբասի ողջ տարածքը վերահսկողության տակ վերցնելու և Ռուսաստանի սահման հասնելու համար։
Նախօրեին արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր ՆԱՏՕ-ի երկրներից ռուսական սահմաններ ռազմական տեխնիկա տեղափոխելու մասին։ Նա հավելել էր, որ Դոնբասում ավելացել է նաև արևմտյան հրահանգիչների թիվը։ Ռուսական դիվանագիտության ղեկավարի կարծիքով, դաշինքի երկրների նման գործողությունները կարող են սադրել Ուկրաինայի իշխանություններին «դիմել ռազմական արկածախնդրության», ինչը ուղղակի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։
Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի գործողություններն անվանել է «շատ վտանգավոր արկածախնդրություն», որն «ուղեկցվում է ՆԱՏՕ-ի չնախատեսված զորավարժությունների խրախուսմամբ»։