Ուկրաինայում ռազմական գործողությունների հավանականությունը մնում է մեծ: Կիևի ագրեսիվ հռետորաբանությունը խոսում է ուժային սցենարի մասին, որը նա դիտարկում է Դոնբասում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինայում ռազմական գործողությունների հավանականությունը դեռևս մեծ է, սա մեզ համար առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում»,- ասել է Կրեմլի խոսնակը։ «Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք բավական, գուցե նույնիսկ ագրեսիվ հռետորաբանություն Ուկրաինայի իշխանությունների կողմից։ Մենք տեսնում ենք շփման գծում սադրիչ գործողությունների ինտենսիվության աճ»։
Ինչպես ընդգծել է Պեսկովը, Ուկրաինան, խոսելով Դոնբասում իրավիճակի շուրջ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին, «համառորեն փորձում է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնել որպես հակամարտության կողմ»։

719