Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող իսպանական ինքնավար Սեուտա քաղաքում շուրջ 3000 ուժային է տեղակայվել՝ միգրանտների զանգվածային ներհոսքից հետո կարգուկանոն ապահովելու համար։ Քաղաքում կառավարության ներկայացուցիչ Միգել Անխել Պերեսի խոսքով՝ նրանք այնտեղ կմնան այնքան, որքան անհրաժեշտ կլինի։

Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ լողալով և Մարոկկոյի հետ սահմանի պատնեշը շրջանցելով՝ կարողացել էին հասնել Սեուտա։ Ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները որոշել են անվտանգության ապահովմանը ներգրավել նաև զինվորականներին։

Քաղաքի տարածք հասնելու փորձերի ընթացքում զոհվել է առնվազն 72 մարդ։ Ենթադրվում է, որ միգրանտների ճնշող մեծամասնությունն արդեն վերադարձել է Մարոկկո։

89