Դոնի Ռոստովում բացվել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին

Խորհրդային Միության մարշալ, հանրահայտ զորահրամանատար, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին բացվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի թիվ 22 դպրոցի տարածքում, որը կրում է նրա անունը:
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին՝ նվիրված հրամանատարի ծննդյան տարեդարձին: Դա մարշալին նվիրված երկրորդ հուշարձանն է Ռոստովում:
Միջոցառմանը ներկա են գտնվել Բաղրամյանի թոռը՝ Հովհաննես Բաղրամյանը և կիսանդրու հեղինակ, քանդակագործ ներսես Կիրակոսյանը:
Հովհաննես Բաղրամյանը մարշալի կոչում է ստացել 1955: 1962 թվականի Կարիբյան ճգնաժամի ժամանակ Բաղրամյանը, լինելով ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում, ղեկավարել է խորհրդային զորքերի տեղակայումը Կուբայում:
04 Դեկտեմբեր, 2021 13:43
608
Միջոցառումներ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված․ Սուրեն Պապիկյանը պարգևատրել է մարշալի թոռանը
06 Դեկտեմբեր, 2022 23:43
Փլուզման վտանգ կար․ ե՞րբ կբացվի Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան
15 Հոկտեմբեր, 2022 12:49
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը
25 Սեպտեմբեր, 2021 17:34
Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին
22 Մայիս, 2021 12:46