Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 8-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այցելել է «Մարշալ Բաղրամյան» կայարան և տեղում ծանոթացել իրականացված աշխատանքների արդյունքներին։

 

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել են ապակեպատ վիտրաժային կոնստրուկցիաների փոխարինման աշխատանքներ, որոնք ամբողջությամբ ավարտվել են։

bcc95d7d-d0ae-43f9-a5e0-13e3b9e960bf.jpg (255 KB)

Դրան զուգահեռ ավարտին են հասցվել կայարանի մուտքի աստիճանների թեքահարթակների կառուցման աշխատանքները՝ ապահովելով առավել հարմարավետ և հասանելի միջավայր։

 

Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել և ավարտվել են նաև կայարանի մուտքի և ելքի դռների փոխարինման աշխատանքները։

df76c78c-71c0-4b8b-a1f5-297d8a47e0f2.jpg (241 KB)2fda1baa-9396-412f-9428-34cfdf6db6a7.jpg (305 KB)

Արդյունքում «Մարշալ Բաղրամյան» կայարանը ներկայումս գործում է նորացված տեսքով և բարելավված պայմաններով։

d273cd39-bbe5-4276-ba94-4a3d60c17020.jpg (325 KB)

406