Բեռլինի գիշերային ակումբներում պարելն արգելվել է
Կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին նոր սահմանափակումների շրջանակում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում որոշել են դեռ չփակել դիսկոտեկներն ու գիշերային ակումբները, սակայն պարելն արգելվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։
«Ընդհանուր առմամբ, պարային ժամանցն արգելված է, բայց հաստատությունները չեն փակվում: Սա նշանակում է, որ ակումբներն ու դիսկոտեկները կարող են շարունակել աշխատել, կմատուցեն գաստրոնոմիական ծառայություններ, բայց պարել չի կարելի»,- պարզաբանել են քաղաքային իշխանությունները։
Համապատասխան արգելքը կգործի դեկտեմբերի 8-ից հունվարի 2-ը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խստացրել է կանոնները COVID-19-ի դեմ չպատվաստվածների համար։ Այսպիսով, երկրի չպատվաստված բնակիչներին արգելվել է գնալ խանութներ, սրճարաններ ու կինոթատրոններ։
04 Դեկտեմբեր, 2021 19:24
1273
Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով
05 Փետրվար, 2026 18:19
Կքննարկվի ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ու «Բեռլինի եվրոպական ակադեմիա» կազմակերպության միջև համագործակցության հեռանկարը
02 Սեպտեմբեր, 2025 15:26
Պայթել է Բեռլինի հսկայական ակվարիումը՝ 1 մլն լիտր ջրով. կան վիրավորներ (տեսանյութ)
16 Դեկտեմբեր, 2022 19:28
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գիշերային շրջայցի ընթացքում գողություն են բացահայտել
29 Մայիս, 2026 18:24
«Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակին
01 Ապրիլ, 2026 12:03
Գոայի գիշերային ակումբում հրդեհը խլել է 25 մարդու կյանք
07 Դեկտեմբեր, 2025 13:35