Երևան-Աշտարակ ճանապարհին մեքենաներ են բախվել
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 18։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, ծուխ է նկատվում, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Քասախ գյուղի մոտակայքում, բախվել են «Opel» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս այնուհետև բախվել է արտաքին լուսավորության սյանը։ Տուժածներ Տ․ Գ․-ն (ծնված 2000 թ․), Գ․ Պ․-ն (ծնված 2000 թ․) և Դ․ Գ․-ն (ծնված 1953 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
05 Դեկտեմբեր, 2021 03:30
1252
Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ
24 Հոկտեմբեր, 2026 22:57
Երևան-Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի վիճակը էականորեն լավացել է. վարչապետ
18 Դեկտեմբեր, 2024 14:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է 4 մեքենա
10 Դեկտեմբեր, 2024 21:21
Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը
15 Նոյեմբեր, 2026 10:10
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը կսահմանափակվի երթևեկությունը մի շարք փողոցներում
13 Նոյեմբեր, 2026 12:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13 Նոյեմբեր, 2026 09:16