Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նախնական տվյալներ՝ Շիրակի մարզում անցկացված ՏԻՄ ընտրություններից: Այսպիսով՝ 

Արթիկ համայնքում քվեարկությանը մասնակցել է 19 063 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 488: 7731 ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Միասնական Արթիկն» ունի 4344 ձայն, երրորդը «Հանուն Հանրապետության ժաղավրդավարների պաշտպանության դաշինքն» է՝ 2550 ձայն: 

Ախուրյան համայնքում քվեարկությանը մասնակցել է 13 235 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 370: 6195 ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երկրորդն «Ախուրյան» կուսակցությունների դաշինքն է՝ 3854 ձայն, երրորդը՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 2810: 

Ամասիայում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 3195 է, անվավեր քվեթերթիկների թիվն է 62: Առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 1199 ձայնով երկրորդը «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքն է, երրորդը՝ Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը՝ 717 ձայն: 

Աշոցքում քվեարկությանը մասնակցել է 3507 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 100: Առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2316 ձայն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 1090 ձայն: 

600