Երկուշաբթի Թուրքիայի արեւելքում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 350 հազար մարդ բնակչությամբ Վան քաղաքից 44 կմ հյուսիս-արեւելք։ Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

426