Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ծառայություն կատարելու  ընթացքում Հյուսիսային պողոտայում՝ «Դրագոն Գարդեն»-ի  հարևանությամբ գտնվող  աղբարկղների մոտ հայտնաբերել են  տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  Դ. Նիկողոսյանը ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը:

Պարեկները սահմանազատել են տարածքը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը,  իսկ նրա մոտ հայտնաբերվել է  73-ամյա  Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է  դիակի դատաբժշկական փորձաքննություն:

439