Համացանցում հայտնվել է Հարի Փոթերի մասին ֆիլմերի հատուկ դրվագի թիզերը։ Հատուկ թողարկումը HBO Max հարթակում կհայտնվի 2022 թվականի հունվարի 1-ին։ Այն նվիրված է Հարի Փոթերի մասին ֆիլմերի 20-ամյակին։

Հատուկ թողարկման ժամանակ հանդիսատեսը կտեսնի Փոթերիանայի բազմաթիվ դերասանների եւ ֆիլմի ստեղծագործական անձնակազմին: Այնտեղ են լինելու  Էմմա Ուոթսոնը, Դենիել Ռեդքլիֆը, Ռուպերտ Գրինթը, առաջին մասերի ռեժիսոր Քրիս Քոլամբուսը եւ այլք: Նրանք կպատմեն ֆիլմի բոլոր մասերի նկարահանումների մասին։

Թիզերում կարելի է տեսնել Ռոբի Քոլթրեյնին, որը մարմնավորել  է Ռուբեուս Հագրիդին, Մարկ Ուիլյամսին,  որը հանդիսատեսին հայտնի է Արթուր Ուիզլիի դերով, Մեթյու Լյուիսին, որը խաղացել է Նեւիլ Դոլգոպուփսի դերը:

 

Լյուսիյա Պետրոսյան 

963