ՌԴ-ում հայտնաբերվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը
Հարավային Աֆրիկայից Ռուսաստան ժամանած երկու մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ, այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հաղորդել է Ռոսպոտրեբնադզորը։
«Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացված գենոմային սեկվենսավորման արդյունքում ստացված դրական PCR թեստով երկու հիվանդի մոտ հաստատվել է «օմիկրոն» շտամը»,- ասված է հայտարարության մեջ։
Դաշնային ծառայության տվյալներով՝ SARS-CoV-2 հայտնաբերվել է տասը ուղևորի մոտ, որոնք ժամանել են Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից։ Պարզվում են վիրուսի շտամները։
Հավելենք, որ ՌԴ այս երկրից և հարևան պետություններից վերադարձող բոլոր ռուսները պետք է օդանավակայանում անցնեն էքսպրես թեստավորում։
07 Դեկտեմբեր, 2021 03:06
660
Բժիշկները նշել են «Օմիկրոն»-ով վարակման առաջին ախտանիշները
03 Փետրվար, 2022 03:33
«Օմիկրոն» շտամով վարակված անձինք ավելի քիչ են հոսպիտալացման կարիք ունենում. նախարարի տեղակալ
02 Փետրվար, 2022 21:25
Հայաստանում «Օմիկրոն» շտամի ևս 7 դեպք է հաստատվել
17 Հունվար, 2022 22:09
Որևէ նոր շտամ չկա, դրանք օմիկրոնի ենթաշտամներն են. անհանգստացնող իրավիճակ չունենք, զգուշությունը պետք է պահպանել. Նախարար
02 Նոյեմբեր, 2023 19:59
Նոր պատվաստանյութը կպաշտպանի կորոնավիրուսի մի քանի շտամներից
17 Փետրվար, 2022 02:24
«Օմիկրոն» շտամով վարակված անձինք ավելի քիչ են հոսպիտալացման կարիք ունենում. նախարարի տեղակալ
02 Փետրվար, 2022 21:25