Դեկտեմբերի 6-ից 7-ը զինծառայողները հանձնել են տարբեր վարժաձևերի ստուգարքներ

Անձնակազմի մարտունակության բարձրացման և դիմացկունության ամրապնդման նպատակով N զորամիավորման զորամասերի զինծառայողների հետ մշտապես անցկացվում են ֆիզիկական պատրաստության պարապմունքներ։
Այդ մասին տեղեկացնում է ՊՆ-ն։
Դեկտեմբերի 6-7-ը զինծառայողները հանձնել են տարբեր վարժաձևերի ստուգարքներ։ Անձնակազմը ցուցաբերել է ֆիզիկական բարձր պատրաստվածություն և հաջողությամբ կատարել ստուգարքային առաջադրանքները։
07 Դեկտեմբեր, 2021 22:02
524