Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Համազասպ Լալայանն ու Հայկ Պետրոսյանը  ծառայություն կատարելու ընթացքում՝  ժամը 04:00-ի սահմաններում, Խորենացի փողոցում ՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում,  նկատել են  Lada Priora  մակնիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,պարեկները, մոտենալով նշված ավտոմեքենային, ստուգման նպատակով այն տեղափոխել են պարեկային ծառայութան  Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Արդեն տեղում պարզվել է, որ համարանիշները իրենը չեն ու մինչ հատուկ պահպանվող տարածքում պարեկներն  արձանագրություն էին կազմում, վարորդը դիմել է փախուստի: Պարեկները, ճշտելով մեքենայի համարանիշների սեփականատիրոջ ինքնությունը, հեռախոսակապի միջոցով այդ մասին հայտնել են նրան, ով էլ պատասխանել է, որ  համարանիշները իրենն են և այն գողացել են Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վրայից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

503