Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթը սկսեց ողջունելով մասնակից երկրների ղեկավարներին և միության ներկայացուցիչներին։

Նա, անդրադառնալով տարվա ընդհանուր արդյունքներին, շեշտեց, որ կարելի է արդեն խոսել ընդունված հնգամյա զարգացման ուղղությունների ռազմավարության միջանկյալ արդյունքների մասին։ «ԵԱՏՄ գործունեության կարևորագույն ասպեկտը և հիմնական չափանիշը պետք է դառնա միության ներքին շուկան։ Հենց անվտանգ ներքին շուկան՝ առանց բարյերների ու սահմանափակումների, կդառնա հզորագույն իմպուլս մեր երկրներում տնտեսարդյունաբերական աճի, մրցունակության բիզնեսի ակտիվացման, աշխատատեղերի ավելացման, գործազրկության կրճատման համար։

Բացի այդ՝ ակնհայտ է, որ առևտրային ծառայությունները, որոնք դարձել են դինամիկ գործոն ներկայիս  համաշխարհային տնտեսության համար, դարձել է նոր խթանիչ զարգացող երկրների արտահանման դիվերսիֆիկացման համար։ Այսպիսի պայմաններում մեծանում է կարևորությունը՝ մեծացնելու ԵՏՄՆ մասնակից երկրների առևտրային ծառայությունը։ Իրականացված մշտադիտարկումը՝ լիբերալիզացման պլանի և շուկայի ծառայությունների ուսումնասիրության հետ կապված,  ԵԱՏՄ երկրներին  թույլ է տալիս ներկայացնել մի շարք խնդիրներ և շարունակել հետագա կառուցողական աշխատանք՝ փոխհամագործակցության և   բոլոր երկրների հետաքրքրությունների շրջանակներում։

Մենք պետք է կյանքի կոչենք ռազմավարական առաջադրանքը՝ մշտապես մեծացնելով ազգային արժույթի մասնաբաժինը։ Ներկայիս ինֆլյացիոն իրավիճակը և գների աճը ամբողջ աշխարհում հերթական անգամ ապացուցում է այս ամենի կարևորությունը։

Ես մեկ կարևոր ուղղություն է՝  լայնացնել միջազգային համագործակցություն հորիզոնը, ստեղծել լայն կապեր, առևտրատնտեսական կապեր Իրանի հետ։ Այս համատեքստում ուզում եմ ուշադրություն հրավիրել  Իրանի հետ լայնամասշտաբ համաձայնագրին։ Իրանի հետ համագործակցության ժամանակավոր փորձը ցույց է տալիս հետագա համագործակցության հեռանկարները։

Այս տարիների ընթացքում մենք տարբեր ֆորմատներով ենք աշխատել երրորդ երկրների հետ։ 2022թ․ պետք է ֆիքսել կառույցի միջազգային համագործակցության հիմնական վեկտորները ու հնարավոր ուղղությունները»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ  այս տարի կատարել են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ստեղծման աշխատանքներ, կան որոշակի արդյունքներ միազգային համագործակցության հարթակում։ Վարչապետը շեշտել է, որ ԵԱՏՄ-ն ադապտանա արդեն ստեղծված ներքին և արտաքին պայմաններին։ Նա նաև խոսել է բարձրտեխնոլոգիական ոլորտի կարևորության մասին։

«Ակնհայտ է, որ զարգացման առաջանցիկ տեմպը հնարավոր է կոնկրետ նախագծերի իրականացման, տեխնոլոգիական ինդուստրիայի զարգացման պարագայում՝ տեխնոլոգիական շղթաների, համատեղ լաբորատորիաների և ախտորոշիչ ինստիտուտների ստեղծման միջոցով։ Արդյունաբերական զարգացման ներուժը գտնվում է ուղղակիորեն արդյունաբերության թվայնացման մեջ։ Այս ռեսուրսները փոխկապված են զարգացմանը և ընդհանուր ջանքեր են պահանջում։ Կարծում եմ, որ Հայաստանի ներուժը կարող է պահանջված լինել ԵԱՏՄ տարածքում թվային տեխնոլոգիաների ոլորտի մեգանախագծեր ձևավորելիս: Այս համտեքստում դիտարկում ենք ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառումը` բեռնափոխադրումների ընթացքում, ինչը զգալիորեն կհեշտացնի բեռնափոխադրումների վերահսկողությունը։ Սա կդառնա լուրջ թվային փոփոխություն, որը էականորեն կհեշտացի բեռնափոխադրումների վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ելույթի ավարտին նա հաջողություն է մաղթել ԵԱՏՄ նախագահությունը 2022 թ․-ին վերցնող Ղրղզստանի Հանրապետությանը։

1093