ԱՄՆ Կենտուկի նահանգում տորնադոյի հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել, տեղեկացնում է Euronews-ը։

Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրն ասել է, որ սա իրենց նահանգի պատմության մեջ ամենաավերիչ տորնադոյի իրադարձությունն է եղել: Նա հավելել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։

Նահանգապետի խոսքով՝ տորնադոն հարվածել է Կենտուկի նահանգի Մեյֆիլդ քաղաքում, որտեղ այդ պահին եղել է 110 մարդ: ՛՛Դա շատ դժվար է, իսկապես դժվար, և մենք աղոթում ենք այդ ընտանիքներից յուրաքանչյուրի համար՛՛,- ասել է նա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ նշել է, որ իրեն տեղեկացրել են ՛՛ԱՄՆ-ի կենտրոնական մասում ավերիչ տորնադոների մասին՛՛։

Իր թվիթերյան էջում նախագահը գրել է. ՛՛Նման փոթորկի ժամանակ սիրելիին կորցնելն աներևակայելի ողբերգություն է: Մենք աշխատում ենք նահանգապետերի հետ՝ ապահովելու համար, որ նրանք ունենան այն, ինչ իրենց պետք է, քանի դեռ շարունակվում են փրկվածների որոնումները և վնասների գնահատումը՛՛:

1108