SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևանի բնակիչ, 87-ամյա Թադևոս Վարդանյանը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանի բնակիչ, 35-ամյա Հրաչյա Ստեփանյանի կողմից վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց վրաերթի ենթարկվելուց հետո:

 

Տեղեկությունը Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղ հետաքննիչ Ա. Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: 

Հիշեցնենք, որ դեպքի մասին Գագիկ Շամշյանի փոխանցմամբ հայտնել էին ավելի շուտ:

998