Ըստ Հոնկոնգի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականների ուսումնասիրության՝ օմիկրոն կորոնավիրուսային շտամը վարակում և բազմանում է մարդու բրոնխներում 70 անգամ ավելի արագ, քան դելտան և սկզբնական SARS-CoV-2 վիրուսը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ oմիկրոնի դեպքում թոքերի վարակը զգալիորեն ցածր է, քան սկզբնական SARS-CoV-2 վիրուսը: Ըստ մասնագետների՝ դա կարող է հիվանդության ավելի ցածր ծանրության ցուցանիշ լինել:

820