Իրանական կողմը թույլ է տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) փոխարինել տեսախցիկները Քերեջի ցենտրիֆուգների հավաքման օբյեկտում։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ Իրանի իշխանությունները համաձայնել են գործակալությանը փոխանցել հունիսին տեղի ունեցած դիվերսիայի ժամանակ վնասված տեսախցիկները և դրանք փոխարինել նորերով։ Գործակալության տվյալներով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Թեհրանն ավարտել է հետաքննության հիմնական մասը դիվերսիայից հետո, ինչպես նաև թույլտվություն է ստացել, որպեսզի իրանցի փորձագետները ստուգեն նոր տեսախցիկները։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թեհրանն ու ՄԱԳԱՏԷ-ն երեքշաբթի երեկոյան նոր համաձայնություն են ձեռք բերել՝ չհստակեցնելով մանրամասներ։

 

1262