ՀՀ-ն ընդդեմ Թուրքիայի գանգատ ունի ներկայացված․ Եղիշե Կիրակոսյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Թուրքիայի գանգատ ունենք ներկայացված։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Գանգատը ներկայացվել է մայիսի 9-ին՝ հիմնվելով Եվրոպական կոնվենցիայի վրա։
«Գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի ուղղակի, անմիջական ներգրավվածությանը, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկանների ֆինանսավորման, հավաքագրման և տեղափոխման միջոցով ներգրավվածության փաստերին։ Ներկայացվել են ապացույցներ։ Մեր իրավական տրամաբանությունը տանում է նրան, որ այս գործողությունները նպաստել են այն խախտումներին, որոնք կատարել է Ադրբեջանը»,- նշեց Կիրակոսյանը։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը նշում է, որ գանգատը քննության փուլում է, քննարկվում է Մեծ պալատի իրավազորությանը տրամադրելու հարցը։
16 Դեկտեմբեր, 2021 18:12
919
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
19 Մարտ, 2026 13:00
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
06 Մարտ, 2026 17:21
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Էդուարդ Սպերցյանի հետ
08 Փետրվար, 2026 21:23
Համաժողովի պատվիրակներից հայցում եմ վստահության քվե առաջիկա ներկուսակցական ընտրություններում․ Վլադիմիր Կիրակոսյան
12 Փետրվար, 2026 17:12
Անահիտ Կիրակոսյանը եւ Արտակ Սարգսյանը ամուսնալուծվել են
19 Հունվար, 2026 23:17
Մակար Կիրակոսյանը՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
26 Դեկտեմբեր, 2025 21:59